Թիմը գնում է Արենի
Թիմն ուղևորվում է Արենի գյուղ, հայտնի իր գինով և գինու փառատոնով։ Նորավանքից քիչ հեռու գտնվող այս գյուղում հայկական ավանդական գորգեր է գործում Աննա Ղազարյանը։ Նա որոշել է վերակենդանացել գորգագործության ավանդույթը և ծրագրում է երեխաների համար գորգագործության դասեր կազմակերպել։ Աննան գործում է ոչ միայն ավանդական զարդանախշեր, այլև իր գորգերում կյանքի է կոչում Մարտիրոս Սարյանի կտավները։
Civilnet




