Գլխավոր Լրահոս

«Աշտարակ կաթից» տուժածները՝ կառավարության դիմաց

Փետրվարի 4-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել երկու տասնյակից ավելի ձեռներեցներ։ Նրանք պնդում են, թե լուծարված «Աշտարակ կաթ» ընկերությունից ստացել են կաթնամթերք, մատակարարներին առձեռն գումար են փոխանցել, սակայն այն մուտք չի արվել։ Ներկայում ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ խնդրելով վերականգնել հատուցված վնասը։ Ցույցի մասնակիցները եկել էին՝ խնդրի մասին անձամբ տեղեկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել «Աշտարակ կաթ» ընկերության հետ։ Այնտեղից խորհուրդ տվեցին զանգահարել սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, որը, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։ «Աշտարակ կաթ» ընկերությունը կուտակված պարտքերի պատճառով սնանկ ճանաչվեց ու դադարեցրեց իր գործունեությունը 2016-ին։ Նույն տարում ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը (Adra Remara Enterprises) «Աշտարակ կաթը» գնելու պատրաստակամություն հայտնեց։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում