Գլխավոր Լրահոս

Իջևանի դեպքերի արդյունքում կա 13 ձերբակալված

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը կառավարության նիստի սկզբում, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին, ներկայացրեց Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցի հետ կապված իրավիճակը։

«Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և Իջևանի Երևանյան փողոցը մի քանի անգամ փակվեց-բացվեց մոտ 500 հոգու կողմից։ Նրանք պահանջում էին, որ հանեն անշարժ պահակակետերը և թույլ տան ապօրինի հատված ծառերը հանել մարզից, բնականաբար, վաճառելու նպատակով։ Ցուցարաները չեն ենթարվել ոստիկանության օրինական պահանջներին, ոստիկանությունը պատնեշ էր կազմել, փորձել բացել փողոցները, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում»,- նշեց փոխոստիկանապետը։ 

Մայրուղիներն այս պահին բաց են, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ խուլիգանություն, և 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  հատկանիշներով։ 19 հոգի բերման է ենթարկվել, 13-ը՝ ձերբակալված է։ 

 

Լիլիթ Աբովյան

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում