Դիլիջանի «Հովեր» հյուրանոցում հյուրընկալված արցախցի կանայք Արցախի հայտնի ժենգյալով հացի բիզնես են սկսել. պատվերներ ստանում են ոչ միայն Դիլիջանից, այլև Երևանից ու Հայաստանի այլ վայրերից։ Վաճառքից ստացված գումարի մի մասը, հյուրանոցի նախաձեռնությամբ, աշխատավարձի տեսքով բաժանվում է կանանց, մյուս մասն ուղղվում է հյուրանոցում նրանց կարիքներին։
Civilnet




