Թիմը գնում է գյուղ. Այսօր Իսահակյան
Շիրակի մարզի Ավետիք Իսահակյանի անունը կրող գյուղի մանկապարտեզը և մշակույթի տունը գտնվում են անմխիթար վիճակում: Դպրոցի աշակերտների հետ զրուցելիս պարզվեց, որ գազի անցկացումը ամենալավ բանն է, որ պատահել է գյուղում: Աշակերտները երազում են, որ վերանորոգվի մշակույթի տունը, մանկապարտեզը, անցկացվի ջրի ոռոգում, ստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի ծնողները ստիպված չլինեն լքել գյուղը:
Civilnet



