Հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած բախումը հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը ուժային ճանապարհով սահման է պարտադրում: Սահմանի երկայնքով շահեկան դիրքեր զբաղեցնելու գործընթացն Ադրբեջանը սկսել է անցյալ տարվանից և փորձում է շարունակել մինչև հիմա, նշում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Գոռ Պետրոսյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ ադրբեջանցիները փորձել են պարտադրել իրենց կամքը հայկական կողմին, չի ստացվել, ու սկսվել է փոխհրաձգություն: Միջադեպը, նրա խոսքով, ավելի շատ նման է դիրքային բախման, ոչ թե ծրագրված գործողության՝ հետագայում ծավալման միտումով:

Նոյեմբերի 8-ից Երևանում Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաներ կսկսվեն․ Կարապետյան

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել գործող Սահմանադրության պայմաններում․ Փաշինյան

ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 26-ին

Մեծ Բրիտանիայում շուրջ 1,500 ԵՄ քաղաքացի զրկվել է բնակության իրավունքից․ ՆԳՆ-ի դեմ հայց է ներկայացվել

Նոյեմբերի 8-9-ին Հայաստանում ձյուն և բուք է սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց

ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Civilnet