Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորումը չէ․ զրույց գործարար Արեգ Գևորգյանի հետ
Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը գործարար, ISTC հիմնադրամի տնօրեն, LABZ AI ընկերության հիմնադիր Արեգ Գևորգյանի հետ զրուցում է արհեստական բանականության, հիմնադրամի կրթական ծրագրերի, ապագայի մասնագիտությունների և մարզերի ապակենտրոն զարգացման մասին։ Գևորգյանը բացատրում է, թե որքանով է արդարացված վախը, որ արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց։
Հիմնադրամի մոտեցումն այն է, որ գիտությունը առաջնային է և բոլոր ոլորտների հիմքում է։
«Տեխնոլոգիական ոլորտն անպայման ծրագրավորումը չէ։ Պետք է հասկանալ, թե ոնց են աշխատում տեխնոլոգիաները, որպես լեզու է պետք նայել։ Կապ չունի՝ բժիշկ ես, թե գյուղատնտես, դու շփվելու ես տեխնոլոգիայի հետ։ Ու որքան լավ ես դա հասկանում, այնքան դժվար է քեզ փոխարինել»,- ասում է Արեգ Գևորգյանը։
Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
Civilnet




