Հոկտեմբերի 18-22-ը կայացավ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնը։
Այն նշանավորվեց մի քանի կարևոր դրվագներով։
- Իսրայելական ձայնն ավելի լսելի դարձնելու համար լռեցվեց պաղեստինյան ձայնը։ Արաբ գրող Ադանիա Շիբլիին «Աննշան հարց» վեպի համար նախատեսված մրցանակը փառատոնի ընթացքում չշնորհվեց։
- Այս առիթով Սլավոյ Ժիժեկը մեղադրական ելույթ ունեցավ։ Շատերը լքեցին դահլիճը։
- «Ինքնություն և գրականություն» թեմայով քննարկման ժամանակ խոսվեց հայ գրականության ներկա նարատիվների, ցեղասպանությունից՝ որպես միակ նարատիվ հրաժարվելու մասին։ Դահլիճից հնչեցին հակադարձումներ։
- Կայացավ Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» և Հովիկ Աֆյանի «Կարմիրը» գրքերի գերմանական հրատարակության շնորհանդեսը։
- Սալման Ռուշդիի խաղաղության մրցանակի շնորհման արարողության ժամանակ հատվածներ ընթերցվեցին Արամ Պաչյանի P/F վեպից։
Civilnet




