Դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին, ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակն արձակվեց տիեզերք։ Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի մասնագետներ։ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի, մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, որի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։
Մակրոնը հանդարտության կոչ է արել երկրում ամենախոշոր անկարգություններից հետո
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպող երկիր․ Փաշինյան

Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը

Թրամփը Ֆրանսիայում անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ կոչ անելով փակել սահմանները

Իսրայելի նախագահ Հերցոգը Թուրքիայի արգելքը շրջանցել է ադրբեջանական առևտրային չվերթով

Բաքուն «հիբրիդային հարձակումների» համար մեղադրում է «բարեկամ և հարևան երկրներում» գործող ուժերին
Civilnet