Կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են երկնիշ եկամուտ. Արման Վարդանյան
2023 թվականին կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են երկնիշ եկամտաբերություն՝ հաղթահարելով 2022 թվականին առաջացած խնդիրները․ այդ մասին «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:
Ընկերությունը կառավարում է շուրջ 383 մլրդ դրամ կուտակված գումարներ, որոնք կազմում են շուկայի 45 տոկոսը՝ ավելի քան 360 հազար քաղաքացիների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն կուտակվել են երկար փողեր, որոնց մեծ մասը ներդրվում է հայկական ակտիվներում, այդ թվում՝ տնտեսության իրական հատվածում:
Civilnet




