«Զինապահը», որը Զինծառայողների ապահովագրության նախկին հիմնադրամն է, սկսել է Արցախում անցած տարվա սեպտեմբերի 19-20-ին մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների դեպքերով հատուցումները, հայտնեց «Զինապահ» հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հատուցումները մեկնարկել են փետրվարին, իսկ ուշացումը պայմանավորված է եղել փաստաթղթավորման դժվարություններով:
Հիմնադրամը հունվարի 18-ի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ ինդեքսավորել է շահառուների հատուցման ամսական վճարումները՝ բարձրացնելով 26%-ով:
Civilnet




