Հասարակագիտության ութերորդ դասարանի դասագրքի մրցույթը, ըստ կրթության փորձագետ, հեղինակային խմբերից մեկի անդամ Սերոբ Խաչատրյանի, անցել է վիճահարույց պայմաններում։ Տեխնիկական սխալի՝ գնահատման սանդղակի սխալ օգտագործման պաճառով քննող հանձնախումբը ցրվել է, անվավեր է ճանաչվել նաև դրա որոշումը։ Կրկնակի փորձաքննության արդյունքում հաղթել է մեկ այլ դասագիրք։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, որ տեխնիկական սխալ չի եղել, մրցույթի արդյունքները անկողմնակալ են։
Սերոբ Խաչատրյանը ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանին ներկայացնում է մրցույթի մանրամասները, վիճահարույց արդյունքների հնարավոր պատճառները։
Civilnet




