«Իսրայելը ցանկանում է վերագծել ամբողջ Միջին Արևելքի քարտեզը»․ Վիգէն Չըթըրեան
Իսրայելը բացի ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի դեմ պայքարից, ցանկանում է վերանայել և վերագծել ամբողջ Միջին Արևելքի քարտեզը, նշում է Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ըստ նրա՝ Իսրայելի նպատակներից մեկը պատերազմի միջոցով Իրանում իշխանափոխության իրականացումն է։ Ժնևի համալսարանի դասախոսը օրինակներով ցույց է տալիս, թե Հայաստանի և մեր տարածաշրջանի վերաբերյալ ինչ հետևություններ կարելի է անել Մերձավոր Արևելքի իրադարձություններին հետևելիս։
Civilnet




