ՏՏ ոլորտում անկում չկա. արտոնությունները կգերազանցեն 90 մլն դոլարը
ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտի մասշտաբային աջակցության օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով՝ ոլորտին տարեկան 90 մլն դոլարից ավելի աջակցությունը կտրամադրվի եկամտային հարկի, շահութահարկի և շրջանառության հարկի արտոնությունների տեսքով: Հատուկ ուշադրություն է դարձվել շահառուների լայն շրջանակի՝ գերփոքր ձեռնարկություններից մինչև խոշոր բիզնես, այդ թվում՝ ռելոկացված ընկերությունները և դրանց ստորաբաժանումները:
Civilnet




