30,000 արևային կայան Հայաստանում. ինչո՞ւ է Հայաստանում ոլորտը դեռ խնդիրների բախվում
Ինչպե՞ս էլեկտրամոբիլները կարող են դառնալ արևային էներգիայի պահեստավորման լուծում, ինչո՞ւ է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտը դեռ բախվում կառավարման խնդիրների։ «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը «ՍիվիլՆեթ Բիզնեսի» հետ զրույցում ներկայացնում է արևային էներգետիկայի ոլորտի զարգացման նոր հնարավորությունները և առկա խոչընդոտները։
Ըստ նրա՝ Հայաստանում 30,000 գործող արևային կայանների ներուժը լիարժեք չի օգտագործվում ոլորտի կառավարման և տեխնոլոգիայի նկատմամբ վախերի պատճառով։ Շեկյանը նորարարական լուծում է առաջարկում՝ օգտագործել աճող թվով էլեկտրամոբիլները որպես էներգիայի կուտակիչներ՝ դրանց լիցքավորումը համաժամեցնելով արևային կայանների առավելագույն արտադրողականության ժամերի հետ։
Civilnet




