ՍիվիլՆեթը «Մեծ հարցեր» խորագրով քննարկումների շարք է ներկայացնում, որոնցից երկրորդը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ապագայի կրթությունը և հնարավորությունները երիտասարդների համար» թեմայով։ Քննարկումը վարում է re։arrange պոդկաստի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանը։ Հյուրերն են՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերի գնահատման և զարգացման ղեկավար Թալին Սաղդասարյանը, «Դասավանդիր Հայաստան»-ի Հարավային շրջանի ղեկավար Մարգարիտա Խամոյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Ստեփանավանում Երիտասարդական ծրագրերի համակարգող Ռուբեն Խաչատրյանը, «Փի-Էյչ Ինթերնեշնլ»-ի Երիտասարդների ներգրավման ծրագրի թիմի ղեկավար Արմեն Բեժանյանը:
Շարքի առաջին քննարկումը տեղի էր ունեցել Գորիսում՝ «Սյունիքի տնտեսական ներուժն ու հնարավորությունները» թեմայով։
Civilnet




