Գործընկերային բովանդակություն
2024-ի մայիսին Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումը նախաձեռնել էր արհեստական բանականության (ԱԲ) մասին քննարկումներ՝ բացահայտելու մարդու իրավունքների և մարդասիրական գործունեության համար դրա վտանգներն ու օգուտները։ Ֆորումը կազմակերպել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի The Promise ինստիտուտի աջակցությամբ։ Այն համախմբել էր առաջատար փորձագետների, որոնք քննարկեցին ԱԲ-ի ազդեցությունը համաշխարհային ճգնաժամերի և կառավարման վրա։ Բանախոսներն էին Flagship Pioneering ընկերության գործընկեր Արմեն Մկրտչյանը, Athena Tech & Atrocities Advisory-ի տնօրեն և հիմնադիր Շենոն Ռաջ Սինը, ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Էլիսոն Փիթերսը, Planet նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու Էնդրյու Զոլին և Patrick J. McGovern հիմնադրամի նախագահ Վիլաս Դհարը։ Քննարկումը վարում էր Fast Company մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր Հերի ՄըքՔրեքնը, որը վերհանեց ԱԲ-ի հզոր հնարավորություններն ու հնարավոր վտանգները։
Civilnet




