«Ընդդիմությունն առաջարկում է պաշարված ամրոցի մոդելը՝ զինվել և դիմակայել մարտահրավերներին թշնամաբար տրամադրված շրջապատում, իշխանությունն ասում է՝ խաղաղ ապրենք հարևանների հետ: Երկուսն էլ իրատեսական չեն», - ասում է գրող և լրագրող Մարկ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։
Ի՞նչ է կատարվում անվտանգության խոսույթում 2018-ից հետո։ Ինչպե՞ս է փոխվել հանրային ընկալումը։ Ինչո՞ւ են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտեցումները հեռու իրականությունից։ Հարցազրույցում հենց այս հարցերին է անդրադառնում Մարկ Գրիգորյանը՝ այդ խոսույթները միահյուսելով տարածաշրջանային մարտահրավերներին։
Civilnet




