Գլխավոր Լրահոս

Ակադեմիական քաղաքի հարակից նախագիծն արգելափակվում է. ի՞նչն է պատճառը 

Ակադեմիական քաղաքի հարակից հատվածում կառուցվող ավանը՝ շուրջ 1 400 բնակիչների համար, բախվել է անորոշության։ Համահայկական կոնգրես բարեգործական կազմակերպությունը Ակադեմիականի հարևանությամբ դեռ տարիներ առաջ հողատարածք էր գնել, որի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական զարգացումն էր։ Կազմակերպությունը կարգավիճակի փոփոխության համար դիմել է բոլոր համապատասխան մարմիններին, այդ թվում՝ կրթության նախարարությանը. առարկել է միայն Կադաստրի կոմիտեն։ Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց նկատմամբ կիրառվում է քողարկված կոռուպցիոն սխեմա։ Կադաստրի կոմիտեից էլ ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ կառուցապատողին դիրքորոշում հայտնել են դեռ նախորդ տարվա հոկտեմբերին և դեկտեմբերին։ Կոմիտեն մի դեպքում ասել էր, որ նպատակահարմար չի համարում փոփոխությունը, մյուս դեպքում էլ նշել, թե այդ հարցին կանդրադառնան Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում