82-ամյա թիավարը դասընթացներ է վարում Ապագայում՝ անցյալի նավակներով
82-ամյա Վահան Մելիքյանը գրեթե ամեն օր թիավարություն է պարապում Ապագա գյուղում։ Դեռ 2000-ական թվականներին եկել է Արմավիրի Արազափ գյուղ՝ սպորտաձևը տեղում ու հարևան գյուղերում զարգացնելու։ Ամեն օր Արազափ, Երասխահուն ու Վարդանաշեն գյուղերից հավաքում է երեխաներին ու Ապագա գյուղի լճում պարապում նրանց հետ։ Աշակերտների հետ դասերն անցկացվում են 1950-60 թվականների նավակներով։ Վահանի միակ ցանկությունն է, որ իրենց օգնեն նոր նավակներով՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար։
Civilnet




