Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, սեփականատիրոջը՝ Սամվել Կարապետյանին, անպայման կտրամադրվի փոխհատուցում. այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ պետականացման գործընթացները օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ Ուստի, «եթե բանը հասնի պետականացմանը [...] միանշանակ դա հատուցելի է լինելու»,- նշել է նախարարը:
Նախարարի հետ ՍիվիլՆեթը քննարկել է նաև սպասվող սահմանադրական փոփոխությունների, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու տարածված պրակտիկայի, դատավորների անկախության և քրեական ենթամշակույթին վերաբերող հարցեր:

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հանքարդյունաբերությունը պետք է դառնա բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու առաջամարտիկ. Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են. Կոպիրկին

Մոսկվայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Սպասվում է կարճատև անձրև
Civilnet