Բանկային տվյալների փոխանակում Ռուսաստանի հետ. ինչ ռիսկերի է դիմում Հայաստանը
Հայաստանը պատրաստվում է ֆինանսական տվյալներ փոխանակել այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Մի կողմից, Պետական եկամուտների կոմիտեն նպատակ ունի բացահայտել թաքնված եկամուտները, մյուս կողմից, իրավապաշտպանները զգուշացնում են ռուս ռելոկանտների խոցելիության և երկրի ներդրումային վարկանիշին սպառնացող ռիսկերի մասին։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ֆինանսիստ, աուդիտոր Արա Չալաբյանը վերլուծում է.
- Արդյոք պոտենցիալ հարկային օգուտները գերազանցո՞ւմ են Հայաստանի՝ որպես անվտանգ երկրի հեղինակությանը հասցվելիք վնասը,
- Ինչպե՞ս այս քայլը կազդի ներդրումային գրավչության վրա,
- Արդյոք ռեզիդենտության կարգավիճակն ապահովո՞ւմ է պաշտպանություն
Civilnet




