Ամենափոքր հայ լեռնագնացները՝ Արարատի գագաթին
Իննամյա Վարդանը ամենափոքր հայ լեռնագնացն է, որ եղել է Արարատի գագաթին։ Ասում է՝ սիրում է արշավներ, մի քանի տարի է՝ արշավների է մասնակցում։ Վարդանը Արարատ բարձրացել է օգոստոսի 1-ին Չորս գագաթ մանկապատանեկան ակումբի հետ։ Արշավախմբի 29 մասնակցից քսանը 9-19 տարեկան է եղել, Արարատ են բարձրացել նաև ծնողներ։
Civilnet




