Փոքր Վեդի. գյուղացիները մթերում են խաղողը և ակնկալում պետության վերահսկողություն
Արարատյան դաշտում խաղողաքաղն ընթացքի մեջ է։ Այգեգործներն այս օրերին ամբողջ տարվա աշխատանքն են հավաքում։ Գյուղացիների խոսքով՝ խաղողի այգի ունեցողների գործը բարդ է․ ամբողջ տարի աշխատում են, բուժում, աշխատուժ վերցնում, որ հասցնեն, տրանսպորտի ծախսեր ունենում, վերջում էլ կիլոգրամը 140 դրամով մթերում, ասում են՝ վերջնահաշվարկում գյուղացուն բան չի մնում։
Civilnet




