Ինչո՞ւ է կրճատվում ռազմական բյուջեն, ո՞րն է ծառայության ժամկետի հնարավոր նվազման պատճառը և Հայաստանն արդյոք ձե՞ռք է բերել բավարար սպառազինություն։ Ռազմական ոլորտի ներկայացուցիչ, Հանրային խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի անվտանգությանն ու բանակի բարեփոխումներին առնչվող հարցերին։
Նա վերլուծում է ծառայության ժամկետը կրճատելու նախաձեռնության տրամաբանությունը՝ այն կապելով պրոֆեսիոնալ բանակի անցնելու հեռանկարի հետ։ Զրույցի ընթացքում խոսվում է ոլորտի համակարգային խնդիրների մասին՝ խորհրդային ժառանգությունից մինչև գիտահետազոտական աշխատանքի բացակայություն և բարեփոխումների դանդաղ ընթացք։
00:00 - Ինչո՞ւ են կրճատում բանակի բյուջեն և ծառայության ժամկետը
01:45 - «Զենքի գնման պրոցեսն անընդմեջ է»
03:40 - «Եթե կորուստները չլինեին, տեխնիկան չէր արդիանա»
05:12 - Ժամանակակից պատերազմներ. ինչի՞ն պետք է պատրաստ լինի Հայաստանը
07:42 - Ինչո՞ւ Հայաստանը երբեք չի զբաղվել ռազմական գիտահետազոտությամբ
10:15 - «Հայկական բանակը սովետականի կրկնօրինակումն է»
14:15 - Զինվորի համազգեստից մինչև կանոնագիրք. ինչու՞ են փոփոխությունները դանդաղում
18:28 - «Խրամատի պահակ». ինչո՞ւ զինվորը չունի բժշկական տուփ ու ջերմատեսիլ
21:32 - Զինվորներին բեռնատարներով տեղափոխելու խոցելիության մասին
24:00 - Քանակը՝ որակի դիմաց. Ծառայության ժամկետի կրճատման մասին
28:15 - «Որ 2 տարի ոչինչ չէին սովորում, հիմա 1,5 տարի ոչինչ չսովորեն». ռեֆորմի ռիսկը
Civilnet




