Որտե՞ղ է հայկական բիզնեսի իրական փողը
Հայաստանում բիզնեսի ֆինանսավորումը միայն բանկային վարկը չէ։ BDO Armenia-ի ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը և Ալեքսանդր Շաղիկյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում խոսում են այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների՝ «հրեշտակ ներդրողների», մասնավոր կապիտալի և վենչուրային ֆոնդերի մասին, որոնք ներդրում են կատարում ոչ թե գրավի, այլ խոստումնալից գաղափարի և թիմի մեջ։
Սա Հայաստանի համար մեծ, բայց դեռ չբացահայտված ներուժ է. այլընտրանքային ներդրումների շուկան կազմում է ընդամենը շուրջ 200 մլն դոլար՝ բանկային ոլորտի 17 մլրդ-ի դիմաց։
Քննարկման հիմնական ուղերձն է կոտրել կարծրատիպերը և ուղիղ կամուրջ ստեղծել հայկական բիզնես-գաղափարների և ժամանակակից ֆինանսավորման միջև։
0:00 - Ինչպե՞ս գտնել ներդրումներ բիզնես գաղափարի համար` վարկից անդին
1:15 - «Հրեշտակ» ներդրողներ․ ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են աշխատում
3:30 - Այլընտրանքային ֆինանսավորման տրամաբանությունը։
4:00 - Հայաստանի ֆինանսական «տորթի» կտորները՝ բանկեր, կապիտալի շուկա և այլընտրանքներ։
6:15 - Սյլընտրանքային ֆինանսավորման ծավալները Հայաստանում
8:12 - Որտե՞ղ է Հայաստանը տարածաշրջանի ստարտափ քարտեզում
9:25 - Ինչպե՞ս գրավիչ և գրագետ ներկայացնել բիզնես գաղափարը ներդրողին
13:45 - Ինչո՞ւ էին հայ գործարարները վախենում կիսվել հաջողության պատմություններով
14:50 - «Զգուշորեն շտապիր»․ ինչպես խելամիտ ռիսկի դիմել
17:00 - Ինչպե՞ս կարող է մասնավոր կապիտալի ֆոնդը բարեփոխել ընկերության աշխատանքը
23:51 - Պարտքը՝ բաժնետոմսի դիմաց․ նոր հնարավորություն բիզնեսի համար
24:55 - Բիզնեսը վաճառելու և նորը սկսելու մշակույթի մասին
26:40 - «Իմ բիզնեսը երեխայիս պես է»․ մենթալ արգելքը, որը խանգարում է ներդրումներին
28:30 - Սխալվելու իրավունք․ ինչո՞ւ է ձախողումը կարևոր բիզնեսի զարգացման համար
30:45 - Ինչպե՞ս ՏՏ ոլորտը հաղթահարեց ձախողման վախը
32:17 - Ի՞նչ է «Ընտանեկան գրասենյակը»․ գործիք՝ հարստությունը կառավարելու
Civilnet




