Ինչո՞ւ է շինարարությունը «վտանգավոր» տնտեսության համար․ Վարդան Արամյան
Որքանո՞վ է իրատեսական 2026-ի բյուջեն։ Ի՞նչ հիմնական ռիսկեր կան եկամուտների հավաքագրման հարցում։ Ինչո՞ւ է տնտեսական աճը շարունակում հենվել բնակարանաշինության, այլ ոչ թե արտահանման վրա։ Ինչո՞ւ է տեղի ունենում օտարերկրյա ներդրումների արտահոսք։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը վերլուծում է տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերները։
0:00 - 2026-ի բյուջե. որքանո՞վ են կանխատեսումները իրատեսական։
0:38 - Ինչո՞ւ է վարչարարության անվերջ կոշտացումը վտանգավոր բիզնեսի համար։
3:36 - Հարկայինը կգնա՞ «կանխիկի հետևից»՝ վնասելով բիզնեսին։
7:16 - Շինարարության 20% աճ. ինչո՞ւ է դա վտանգավոր։
9:00 - Նախընտրական տարվա պարադոքս. ինչո՞ւ է կառավարությունը կրճատում ծախսերը՚
12:51 - Կապիտալի արտահոսք. ինչպե՞ս են Քաջարանի և Ամուլսարի գործարքները վախեցնում ներդրողներին։
15:16 - Պետության «թաքնված» պարտքերը. ի՞նչ է պահանջում ՀԷՑ-ը արբիտրաժում։
18:26 - 20% քեշբեք թոշակառուներին. պոպուլի՞զմ, թե՞ ստվերի դեմ պայքար։
22:13 - «Կառավարությունը հայտնվել է իր սեփական թակարդում»։
28:23 - 103 մլրդ հիփոթեքին vs 28 մլրդ IT-ին. այսպե՞ս ենք խթանում արտահանումը։
Civilnet




