1000 տոննա ռուսական ցորենը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է Հայաստան
1000 տոննա ռուսական ցորենով բեռնված գնացքը նոյեմբերի վեցին ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին գնացքը Հայաստան պետք է գար Ղազախստանից, բայց հետագայում պարզվել է, որ Ադրբեջանը նման հնարավորություն է ընձեռել նաև Ռուսաստանից եկող գնացքներին։
Փաշինյանի խոսքով՝ բացի ցորենից, այլ ապրանքատեսակներ էլ կարող են ներկրվել Հայաստան։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկից նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես այլ բեռների դեպքում։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Հայաստանի կառավարությունից ասում են՝ սա օգոստոսի ութին Վաշինգտոնում կնքված եռակողմ համաձայնագրի գործնական արդյունքն է։
Civilnet




