Գլխավոր Լրահոս

«Սև ուրբաթ»-ի անտեսված կողմերը

Երևանում սևուրբաթյան խառնաշփոթ է։ Խանութները ստեղծում են վախ, պատրանք, թե ինչ-որ կարևոր բան բաց կթողնենք, եթե չօգտվենք հնարավորությունից։ Սակայն 2019-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրերին կատարած գնումների 80 տոկոսը շատ արագ հայտնվում է աղբամանում։ Փիլիսոփա Նոամ Չոմսկին այդ ապրանքներն անվանում է created wants՝ հորինված ցանկություններ։

«Սև ուրբաթ» եզրույթը ծնվել է 1960-ականներին ԱՄՆ-ում։ Ենթադրվում է, որ Ֆիլադելֆիայի ոստիկաններն այն օգտագործել են՝ նկարագրելու Thanksgiving-ից հետո սուրբծննդյան գնումների քաոսը։

Սև ուրբաթի հսկայական մաս է արագ նորաձևությունը՝ ֆասթ ֆեշընը։ Եթե աշխարհում այլևս հագուստ չկարվի, եղածը կբավարարի մինչև 2050-ը, անգամ եթե ամեն օր նոր զգեստ հագնենք։

Արագ նորաձևության հսկա Shein-ը օրական մի քանի հազար նոր դիզայն է ստեղծում, նույն ցանկում են նաև Zara-ն, H&M-ը, Թեմուն և այլն։ Ինչո՞ւ է շատ և էժան հագուստը հարցեր առաջացնում։

Արտադրությունը սպառում է հսկայական քանակի բնական ռեսուրսներ՝ ջուր, հող, նավթ։
Այս ոլորտն ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում, քան ավիացիան և նավագնացությունը միասին վերցրած։

Հագուստի 70 տոկոսը սինթետիկ է, օրինակ՝ պոլիեսթերից, որը չի քայքայվում, էներգիայի մեծ ծախսեր է պահանջում, աղտոտում է ջուրը և ինչպես վերջերս ապացուցվել է՝ նպաստում է քաղցկեղ ունենալուն։

Էժան հագուստի հետևում նաև աղքատ երկրներում անմարդկային պայմաններում աշխատող մարդիկ են։

Հայաստանի նման երկրներում սև ուրբաթը շատերի համար անհրաժեշտ բաները հասանելի գնով ձեռք բերելու հնարավորություն է։ Ուստի նման դեպքերում սևուրբաթյան էթիկայից խոսելը առաջնահերթ չէ։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում