Ինչո՞ւ է բիզնեսին պետք իրավաբանական աութսորսինգ. Արման Ասրյան
Ի՞նչ է իրավաբանական աութսորսինգը, և ինչո՞ւ են անգամ սեփական իրավաբան ունեցող ընկերությունները դիմում այդ ծառայությունից օգտվելու համար: «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Արման Ասրյանի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող է բիզնեսը խնայել գումարներ՝ բարձրացնելով իրավական պաշտպանվածության որակը։
0:00 - Ի՞նչ է իրավաբանական աութսորսինգը
1:15 - Փոքր, միջին, թե՞ խոշոր. ո՞ր բիզնեսներին է դա առավել ձեռնտու
2:50 - Ունենալ իրավաբան vs աութսորս անել. ինչո՞ւ են դրանք հաճախ լրացնում իրար
4:12 - Ինչպե՞ս է աութսորսինգն օգնում կրճատել ընկերության ծախսերը
6:52 - «Մեկ գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ». թիմային աշխատանքի առավելությունը
8:21 - Ինչպե՞ս է կազմակերպվում հաղորդակցությունը ընկերության աշխատակազմի հետ
10:21 - Ի՞նչ ծառայություններ է մատուցում «Փարվանյան Քոնսալթինգ»-ը
11:39 - Ինչի՞ց սկսել. կարիքների գնահատում և պայմանագրի կնքում
13:07 - Խորհուրդ սկսնակներին. միանգամից մեծ փաթեթներ մի՛ վերցրեք
Civilnet




