Համակարգը պատրա՞ստ է համընդհանուր ապահովագրությանը. զրույց նախարարի հետ
Հայաստանի առողջապահական համակարգը պատրա՞ստ է արդյոք համընդհանուր ապահովագրությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում քննարկում է բարեփոխմանն առնչվող հարցեր։ Ինչպե՞ս է պետությունը կանխելու հերթերը; արդյոք նվազագույն 129,600 դրամ ապահովագրավճարը բավարա՞ր է որակյալ բուժման համար; ոլորտում հաստատվո՞ւմ է արդյոք պետական մենաշնորհ, ի՞նչ է սպասվում մասնավոր ապահովագրական ընկերություններին: Այս և այլ հարցերի է պատասխանել Անահիտ Ավանեսյանը։
0:00 - Ո՞վ է կառավարելու առողջապահության ապահովագրության համակարգը
3:11 - Մարզի բնակիչը կստանա՞ արդյոք նույն որակի բուժում, ինչ երևանցին
5:01 - Մարդիկ իրավունք ունե՞ն բուժվելու այն հիվանդանոցում, որտեղ ուզում են
7:28 - Պարտադիր ապահովագրությունը չի՞ երաշխավորում արագ բուժում
10:48 - Ինչպե՞ս է հաշվարկվել ապահովագրավճարը
13:28 - 2029-ից ապահովագրությունը կսառեցվի, եթե չանցնեք պարտադիր կանխարգելիչ հետազոտությունները
18:40 - Ինչպե՞ս հեռախոսով տեսնել ազատ մահճակալները և բժիշկներին
20:02 - Փողը կհերիքի՞. ՀԲ-ի և կառավարության հաշվարկների տարբերությունը
23:13 - Մասնավոր ապահովագրության վե՞րջը, թե՞ նոր սկիզբ
30:50 - Ո՞ւմ բողոքել խնդիրների դեպքում. գործող թեժ գծի համարը
31:22 - Կրկնակի գանձումներ ԱՁ-ների և աշխատողների համար. ե՞րբ կվերանա դիմում գրելու պահանջը
Civilnet




