«Շուկաները փակում են կառավարությունները, բայց բացում են ընկերությունները: Առևտուրը տեղի է ունենում ֆիզիկայի նմանությամբ՝ ձգողականության օրենքներով. ավելի մեծ մարմինը ձգում է դեպի իրեն, ավելի մեծ շուկան ձգում է դեպի իրեն»,- նշում է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում նա մանրամասն վերլուծում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների բացասական ազդեցությունը տեղական գյուղատնտեսության վրա։ Ըստ բանախոսի՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող այս արգելքները նպատակ ունեն ստիպել Հայաստանին հստակեցնել իր աշխարհաքաղաքական ընտրությունը ԵԱՏՄ-ի և Արևմուտքի միջև, այլ խոսքերով՝ կատարել ընտրություն՝ վստահ լինելով, որ դրան Հայաստանը պատրաստ չէ:
Հարցազրույցում արտահայտված կարծիքներն ու դատողությունները պատկանում են բացառապես Վաչե Գաբրիելյանին և որևէ կերպ չեն ներկայացնում կամ արտահայտում Հայաստանի ամերիկյան համալսարանի դիրքորոշումը:
0:00 - Որքանո՞վ են ցավոտ ռուսական պատժամիջոցները Հայաստանի համար
3:46 - Գյուղատնտեսության կտրուկ անկումը պատժամիջոցների՞ արդյունք է
5:30 - Ինչո՞ւ է անհնար արտահանումն արագ վերաուղղել դեպի Եվրոպա
7:41 - Վրաստանի և Ադրբեջանի փորձը ռուսական արգելքները հաղթահարելիս
10:49 - Ռուսաստանի ներքին արտադրության պաշտպանությունը և ԵԱՏՄ-ն
15:46 - Ռուսաստանը Հայաստանին հանգուցալուծում է պարտադրում
20:18 - Ինչո՞ւ են արգելում լոլիկը, բայց ոչ սիգարետը. խոցելիության գործոնը
23:11 - Նոր շուկաներ մտնելու բարդությունները և կոլեկտիվ բրենդի բացակայությունը
24:54 - Առևտրի «ձգողականության օրենքը». շուկան բացում է բիզնեսը
26:22 - Սպառվո՞ւմ է արդյոք Հայաստանի տնտեսական աճի ներկայիս մոդելը
28:08 - Ինչո՞ւ տնտեսությունը չի վերափոխվում. պետական ապարատ, ներդրումներ, դատարաններ
30:33 - TRIPP-ը մեծ ներդրումնե՞ր կբերի Հայաստան




