Գինեցանկ | Տաթև Խաչատուրյանի ԲՈԼԴ գինիները
«Գինեցանկը» ՍիվիլՆեթի և Incheve-ի համատեղ նախագիծն է՝ նվիրված հայկական գինուն, գինեգործներին և ձևավորվող գինու մշակույթին։
Այս շարքի նպատակն է հանդիպել մարդկանց, ովքեր կանգնած են հայկական գինեգործության նոր վերածննդի հիմքում, այցելել նրանց խաղողի այգիներն ու գինեգործարանները և պատմել նրանց ստեղծած գինիների, գաղափարների ու ճանապարհի մասին։
Առաջին հաղորդմանը զրուցում ենք BOLD գինիների հիմնադիր և գինեգործ Տաթև Խաչատուրյանի հետ:
Տաթևը պատմում է գինեգործությունը զրոյից սկսելու, գարաժային գինեգործության գաղափարի, փոքր արտադրության և փորձարարության մասին։ Խոսում ենք նաև հայկական կարասների, փրփրուն գինիների, ձեռքի աշխատանքի, առաջին բերքի դժվարությունների և Հայաստանում ձևավորվող նոր սերնդի գինեգործների մասին։
Հասանելի է
english




