«Գինեցանկի» հաջորդ էպիզոդում այցելում ենք Արենի՝ «ԱրեՎայն» գինեգործարան, որտեղ հանդիպում ենք հիմնադիր Քնարիկ Պետրոսյանին և նրա ամուսնուն՝ ֆրանսիացի գինեգործ Գիյեմ Աշերմանին։ Գիյեմը Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան՝ Քնարիկի հետ միասին բնական գինիներ պատրաստելու։ «ԱրեՎայն»-ը կարևորում է հայկական գինեգործության ավանդույթների պահպանումն ու բնական գինու մշակույթի տարածումը։
Խոսում ենք խաղողի այգիների՝ բնության հետ համերաշխ խնամքի, քիմիական միջոցներից հրաժարվելու, ավանդական գինեգործական մեթոդների և բնական գինիների բազմազանության մասին։ Ինչպե՞ս կարելի է վերագտնել նախորդ սերունդների փորձը, պահպանել խաղողի տեղական սորտերն ու դրանցով նոր պատմություն գրել հայկական գինեգործության մեջ։
«Գինեցանկը» ՍիվիլՆեթի և Incheve-ի համատեղ նախագիծն է՝ նվիրված հայկական գինուն, գինեգործներին և ձևավորվող գինու մշակույթին։
Այս շարքի նպատակն է հանդիպել մարդկանց, որոնք կանգնած են հայկական գինեգործության նոր վերածննդի հիմքում, այցելել նրանց խաղողի այգիներն ու գինեգործարանները և պատմել նրանց ստեղծած գինիների, գաղափարների ու ճանապարհի մասին։





