«Իմ սիրտը լեռներում է, այստեղ ես ծանր եմ շնչում,
Իմ սիրտը լեռներում է, ուր քարայծն է ոստնում»:
«Իմ սիրտը լեռներում է»-ն՝ կամուրջ Հայաստանի ու Շոտլանդիայի միջև։ Իսկ բացի լեռնային ռելիեֆներից և փոքր բնակչությունից հնարավո՞ր է նմանություն գտնել այս երկու երկրների միջև։ «Ամբողջ գրականությունը դիմադրություն է», - ասում է շոտլանդացի բանաստեղծ Ռայան Վան Ուինքլը։ «Ամեն ինչ հանգում է կորուսյալ հայրենիքին, ու դու անվերջ փորձում ես վերստեղծել այն նոր տեղում», - շարունակում է բանաստեղծ Մարջորի Լոթֆին։ Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանում անցկացվեց «Զուգահեռներ» գրականության փառատոնի առաջին միջոցառումը, այս տարի «զուգահեռ» երկիրը Շոտլանդիան է։





