«Արի» գրականության հիմնադրամը լույս է ընծայել Պուլիցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանի «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի
և «Ճակատագրի սև շունը» վեպի հայերեն երկրորդ թարգմանությունը։ Փիթեր Բալաքյանը Հայաստանում էր «Զուգահեռներ» գրականության փառատոնի շրջանակում։ Հեղինակը խոսեց Դիարբեքիր կատարած այցի, Դեր Զորից վերցրած ոսկորների, ամերիկյան հումանիտար բուհերի, ամերիկայում չեղարկման մշակույթի և այլ թեմաների շուրջ։





