Գլխավոր Լրահոս

Adobe-ը ներկայացրել է երկու նոր նախագիծ` Mighty և Napoleon (տեսանյութ)

Ծրագրային մշակմամբ զբաղվող ամերիկյան Adobe Systems ընկերությունը համակարգիչների կառավարման իր նոր` Mighty և Napoleon նախագծերով մտադիր է դուրս գալ ապարատային ապահովման շուկա, հաղորդում է TechCrunch-ը: Mighty-ն իրենից ներկայացնում է էլեկտրոնային գրիչ, որը շատ զգայուն է սարքավորումների էկրանների սեղմման ժամանակ: Այն կստանա ամպային ծառայությունների հետ աշխատելու և օգտագործողների տվյալների պահպանման հնարավորություն: Գրիչը կունենա նաև համակարգչի հետ տվյալների փոխանակման Bluetooth LE կապի հնարավորություն, ներկառուցված հիշողություն և լիցքավորիչ: Մյուս` Napoleon նախագիծը այսպես կոչված թվային քանոնն է, որը նախատեսված է ծառայելու որպես Mighty գրիչի «գործընկեր»: Mighty և Napoleon գաջեթների համատեղ օգտագործմամբ հնարավոր է նկարել տարատեսակ պատկերներ (օրինակ` շրջանակ, խորանարդ և այլն): Mighty-ն ու Napoleon-ը հնարավոր է գործածել միայն պլանշետների հետ աշխատանքի ժամանակ, իսկ դրանց թողարկման ժամանակահատվածի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում