Գլխավոր Լրահոս

Lumia 928-ը ցուցադրվել է Nokia-ի պաշտոնական կայքում

Բջջային սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Windows Phone 8 օպերացիոն հարթակով աշխատող նոր սմարթֆոնը` Lumia 928-ը, հաղորդում է TechCrunch-ը: Nokia-ի պաշտոնական կայքում նոր սմարթֆոնի բնութագրիչները ներկայացված չեն, միայն հայտնի է, որ այն ունի PureView տեխնոլոգիայով և Carl Zeiss օպտիկայով հագեցած 8.7 Մգպ տեսախցիկ: Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն` Lumia 928-ը կունենա քսենոնային լուսարձակ, LTE բջջային ցանցերի հետ աշխատելու հնարավորություն, 4.5-դյույմանոց HD PureMotion էկրան, 2 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր: Սակայն համոզվելու համար, թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, պետք է սպասել սմարթֆոնի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 14-ին: Lumia 928-ի և Galaxy S3-ի ու iPhone 5-ի տեսախցիկների նկարահանման գործառույթի տարբերություններին կարելի է ծանոթանալ ներկայացված տեսանյութում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում