Գլխավոր Լրահոս

HP-ն Android-ով աշխատող նոութբուք-տրանսֆորմեր է ներկայացրել

Ամերիկյան Hewlett-Packard (HP) տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է SlateBook x2 նոութբուքը, որն աշխատում է Android 4.2.2. Jelly Bean օպերացիոն համակարգով և փոխակերպվում է պլանշետի, հաղորդում է Mashable-ը:

Հատկանշական է, որ առաջին անգամ նման սարքավորման մեջ օգտագործվել է քառամիջուկ Nvidia Tegra 4 պրոցեսոր: Այն պլանշետի վերածելու համար հարկավոր է անջատել ստեղնաշարը նոութբուքի 10,2-դյույմանոց Full HD էկրանից: Նոութբուքն ունի 16 Գբ ներկառուցվող հիշողության կուտակման սարք, 2 Գբ օպերացիոն հիշողություն, երկու տեսախցիկ:

HP-ն նոր սարքավորման մասին այլ մանրամասներ չի հաղորդում և չի հիշատակում  3G մոդուլի առկայությունը, ինչից կարելի է ենթադրել, որ նոութբուքը կաշխատի միայն Wi-Fi ցանցի հետ, իսկ USB մոդուլի առկայությունը հնարավորություն կտա համակարգչին միացնել 3G մոդեմ:

HP SlateBook x2-ը ԱՄՆ-ում կվաճառվի $800-ով: Այն ներկայացված կլինի արծաթագույն և սպիտակ տարբերակներով:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում