Գյուտարար Ջոն Մաք-Գինիսը կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերության աջակցմամբ նախագծել է մատչելի ինքնաթիռ` Synergy, հաղորդում է TechCrunch-ը:
Նախագծի կյանքի կոչման նպատակով Մաք-Գինիսին արդեն հաջողվել է հավաքագրել $80 հազ.: Փոքր չափերի այս ինքնաթիռը կարող է օդ բարձրացնել 5 ուղևորի` 1 օդաչուի և 4 ուղևորի, ինչպես նաև փոքր չափերի բեռ:
Synergy-ն կլինի բավական թեթև: Այն կկարողանա զարգացնել 65 կմ/ժ արագություն, իսկ ամբողջական վառելիքի առկայության դեպքում կանցնի 800 կմ: Ի տարբերություն սովորական ինքնաթիռների` Synergy-ի շարժիչը կտեղադրվի ինքնաթիռի հետնամասում:
Ինժեներների խոսքով` Synergy-ի առաջին ամբողջական նախատիպն օդային տարածքում կհայտնվի 2013թ. վերջին: Նշենք, որ Մաք-Գինիսը նախագծի վրա օրական աշխատում է 9 ժ:
Civilnet




