Evernote-ում կգործի հիշեցումների ծառայությունը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության Mac համակարգիչների և i սարքավորումների համար նախատեսված ինտերնետային տվյալների պահպանման Evernote ծառայության բջջային ծրագիրը կարևոր թարմացում է ստացել, հաղորդում է Verge-ը:
Այսուհետ Evernote-ը հնարավորություն կտա օգտվել հիշեցումների ծառայությունից, որն ակտիվացնելու համար հարկավոր է հիշեցման մասին գրանցում կատարելիս սեղմել զարթուցիչի նշանը և նշել, թե երբ պետք է իրականացվի այն: Գործում է նաև օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին հիշեցումն ուղարկելու տարբերակը: Evernote-ը կարող է սինխրոնիզացնել է նաև տարբեր սարքավորումների հիշեցումերը:
Նշենք, որ Evernote-ի հիշեցումներում ներառված չէ ցիկլային հիշեցումների գործառույթը: Ներկայում հիշեցումները գործում են միայն Mac համակարգիչներում, iOS օպերացիոն համակարգերում և վեբ տարբերակում: Մյուս հարթակներում նորույթը կներդրվի մոտ ապագայում:
Civilnet




