Գլխավոր Լրահոս

YouTube-ը սովորել է դանդաղեցնել տեսանյութի դիտման արագությունը

YouTube երաժշտական ծառայության տեսանյութերի խմբագրման համակարգում նոր գործառույթ է հայտնվել, որը հնարավորություն է տալիս կիրառել դանդաղեցված նկարահանման slow-motion էֆեկտը, հաղորդում է Verge-ը: Տեսանյութի գործարկման արագությունը կարող է կազմել նախնական արագության 12,5, 25 կամ 50%-ը:

Նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է մուտք գործել «վիդեո մենեջեր» բաժինը, սեղմել «փոփոխել» ստեղնը, այնուհետ անցնել «թարմացնել տեսանյութը» պատուհանին:

Հիշեցնենք, որ YouTube-ի տեսանյութերի խմբագրման ծառայությունը ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, որի ներկառուցված գործիքների շնորհիվ հնարավոր է շրջել լուսանկարը ժամսլաքի և հակառակ ուղությամբ, շտկել լույսի մակարդակը, ինչպես նաև ավելացնել կամ նվազեցնել գունային ինտենսիվությունը: Փոփոխությունների մուտքագրումից հետո բոլոր մեկնաբանություններն ու դիտումների քանակը պահպանվում է:

2012թ. մարտից YouTube-ի տեսանյութերի խմբագրման հնարավորություններն ընդլայնվել են, որոնց շնորհիվ օգտատերերը մեկ հպումով կարող են ավելացնել երաժշտություն և տեքստային էֆեկտներ, կայունացնել, շրջել պատկերը և այլն:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում