Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է Gmail էլեկտրոնային փոստի հաղորդագրությունների ստացման թղթապանակի նոր տեսակը, որը հնարավորություն է տալիս անհատական համակարգիչներում և բջջային սարքավորումներում ավելի հարմարավետ դասակարգել ստացվող հաղորդագրությունները, հաղորդում է Mashable-ը:
Ստացվող հաղորդագրությունների նոր ինտերֆեյսը (միջերես) ակտիվացնելու դեպքում հաղորդագրություններն ավտոմատ կերպով խմբավորվելու են տարատեսակ բաժիններում, որի համար հարկավոր է միայն նշել անհրաժեշտ բաժինները: Այդպիսով ստացված նամակները կդասակարգվեն այնպես, որ օգտատերը տեղում կորոշի, թե երբ և որ հաղորդագրությունն ընթերցի:
Android 4.0 օպերացիոն համակարգի և iPhone ու iPad սարքավորումների համար նախատեսված Gmail բջջային ծրագիր մուտք գործելիս կհայտնվի նոր` «Կարևոր» ներդիրը:
Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է տալիս նաև վերադառնալ ստացված նամակների թղթապանակի նախկին տեսքին:
Android և iOS օպերացիոն համակարգերի համար նոր ներդիրը հասանելի կլինի մի քանի շաբաթ անց:
Civilnet




