Գլխավոր Լրահոս

HTC-ն երկու նոր սմարթֆոն է ներկայացրել

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն` Full HD էկրանով Butterfly S-ը և մատչելի Desire 200-ը, հաղորդում է TechCrunch-ը: Butterfly S-ը HTC-One սմարթֆոնի այլընտրանքային տարբերակն է, որն ունի 5-դյույմանոց էկրան, 1,9 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 16 Գբ ներկառուցված հիշողություններ, երկրորդային` 2,1 Մգպ և հիմնական` Zoe ռեժիմով աշխատող UltraPixel տեսախցիկներ: Սմարթֆոնն աշխատում է Sense 5.0 ինտերֆեյս (միջերես) ունեցող Android (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Desire 200-ն ունի 3,5-դյույմանոց HVGA էկրան, 1 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S1 պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն և մինչև 4 Գբ հիշողության կուտակման սարք: Butterfly S-ն արժե $766, իսկ Desire 200-ը` $165: Սմարթֆոնների թողարկման հստակ ժամանակահատվածը չի նշվում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում