Գլխավոր Լրահոս

Google-ը թողարկել է Google Wallet-ի iOS տարբերակը

Google-ը թողարկել է Google Wallet վճարային ծառայության iPhone-ների համար նախատեսված տարբերակը, հաղորդում է Mashable-ը: Սմարթֆոնների սեփականատերերը հնարավորություն կունենան վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց և գումարներ ուղարկել ընկերներին:

Google Wallet-ը մինչև այժմ աշխատում էր միայն Android սմարթֆոնների համար՝ NFC վճարումների տեխնոլոգիայի միջոցով, որից կարող են օգտվել Android 2.3 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի օգտատերերը, ինչպես նաև iOS 6 և ավելի բարձր համակարգերից օգտվողները: Հատկանշական է, որ Google Wallet-ից օգտվող iPhone-ի օգտատերերը հնարավորություն չեն ունենա մեկ հպումով վճարումներ կատարել խանութներում, քանի որ սմարթֆոնները չունեն NFC մոդուլի հնարավորություն:

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում մայիսի 15-ին մեկնարկած ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ այսուհետև Gmail-ի օգնությամբ հնարավոր կլինի նաև գումար ուղարկել: Ինչպես հաղորդում էր BusinessInsider-ը, դրա համար անհրաժեշտ կլինի Google Wallet էլեկտրոնային դրամապանակը:

Google Wallet-ն աշխատում է դեռևս միայն ամերիկյան շուկայի համար: Մյուս շուկաներում ինտեգրվելու ժամկետի մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի հաղորդում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում