Գլխավոր Լրահոս

Թողարկվել է պտտվող տեսախցիկով Oppo N1 սմարթֆոնը. տեսանյութ

Oppo չինական ընկերությունը Պեկինում կայացած ցուցադրության ժամանակ ներկայացրել է N1 սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը: Վերջինիս 13 Մգպ տեսախցիկը 206 աստիճան պտտվելու հնարավորություն ունի: N1-ն առաջին Android սմարթֆոնն է, որը ստացել է 6 ոսպնյակից բաղկացած օպտիկա, f/2.0 դիաֆրագմայով օբյեկտիվ և կրկնակի լուսադիոդային լուսարձակ: Տեսախցիկում ներառված է նաև Owl գրաֆիկական չիպ: Սմարթֆոնն ունի 5,9-դյույմանոց Full HD էկրան:

N1-ն աշխատում է Color OS օպերացիոն համակարգով, որը հիմնված է Android 4.2-ի վրա: Գաջեթն ունի 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 16 Գբ կամ 32 Գբ ներքին հիշողություն, LTE բջջային ցանցերի հետ աշխատելու հնարավորություն, չունի microSD հիշողության քարտարան և կշռում է 213 գ: N1-ի արժեքը կկազմի $570, վաճառքի կհանվի այս հոկտեմբերին, իսկ նախնական պատվերները հնարավոր է ամրագրել Oppo-ի կայքում:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում