Հոլիվուդյան դերասան Էշթոն Կատչերը դարձել է Lenovo ընկերության նոր գովազդային արշավի դեմքը, հաղորդում է Verge-ը: Նա կգովազդի ընկերության Yoga պլանշետների նոր շարքը, որոնք մշակվում են ОС Windows 8, Windows 8 RT և Android օպերացիոն համակարգերի հիման վրա:
8 և 10-դյույմանոց էկրաններով Yoga Tablet պլանշետների առանձնահատկությունը կայանում է ասիմետրիկ ձևաչափի մեջ: Lenovo-ն հաղորդում է, որ Android 4.2.2-ով աշխատող Yoga Tablet-ի աշխատանքային ժամանակը կազմում է 16-18 ժ:
Civilnet




