Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Իտալիա - Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում ուշագրավ դեպք տեղի ունեցավ ուրուգվայցիների առաջատար Լուիս Սուարեսն իր կարիերայի ընթացքում երրրորդ անգամ կծեց մրցակցի ֆուտբոլիստին:
Թեև Ջորջիո Կելինին մրցավարին ցույց տվեց Սուարեսի ատամների հետքն իր ուսին, մրցավարն ուշադրություն չդարձրեց դրվագին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 21-ին Ուրուգվայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվողը կծել էր նաև «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Մեկ անգամ էլ Լուիսն իր ատամներն օգտագործել է «Այաքսի» կազմում խաղալու ժամանակ: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սուարեսին 10 խաղով որակազրկեց այդ արարքի համար, տեսնենք՝ ինչպես կվարվի ՖԻՖԱ-ն:
Civilnet




