Google ընկերությունը ներկայացրել է ապրանքների առաքման համար նախատեսված նոր թռչող ռոբոտը: The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ռոբոտի փորձարկումներն իրականացվել են Ավստրալիայում: Ներկայացված տեսանյութում կարելի է տեսնել ռոբոտի հորիզոնական և ուղղահայաց թռիչքները, որոնց հետագիծը ցուցադրվում է հատուկ քարտեզի միջոցով: Առաքվող ապրանքը, նշված վայր հասնելուց հետո, առանձնանում է ռոբոտից և իջեցվում՝ հատուկ պարանի օգնությամբ: Google-ը հայտարարել է, որ փորձարկումներն սկսել են դեռ նախորդ տարի:
WSJ-ը հիշեցնում է, որ 2013թ․ ապրանքների առաքման համար նախատեսված թռչող ռոբոտների փորձարկումներ իրականացրել են Amazon և Domino's Pizza ընկերությունները:
Civilnet




