Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները մասնակցել են RainbowLaces ընկերության նախաձեռնած` միասեռական ֆուտբոլիստների հալածման դեմ ակցիային: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:
Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը, Օլիվիե Ժիրուն, Միկել Արտետան և Սանտի Կասորլան նկարահանվել են RainbowLaces-ի տեսահոլովակում: Նշենք, որ ակցիայի գլխավոր հովանավորը Paddy Power բուքմեյքերական ընկերությունն է:
Առաջիկա հանդիպմանն «Արսենալի» ֆուտբոլիստներն ի պաշտպանություն միասեռական մարզիկների խաղադաշտ կմտնեն ծիածանագույն կոշկակապերով:
Civilnet




